Հայաստանի կառավարությունն դեկտեմբերի 29-ին երկարաձգեց Վանաձորի «Բազում ֆիրմա» արտադրական կոոպերատիվին տրամադրված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը:
Կոոպերատիվն իր գործունեությունն իրականացնում է տոլինգային եղանակաով` կիպրական «EGERIA LTD» ընկերության պատվերների հիման վրա; Հումքն ու նյութերը ներմուծվում են «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով, իսկ այն տեխնոլոգիական սարքավորումները, որոնք անհրաժեշտ են միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան արտադրանք առաքելու համար` ներմուծվում են «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով: Արտադրված ապրանքներն արտահանվում են Իտալիա: Կառավարության որոշումը երկարաձգում է միայն տեխնոլոգիական սարքավորումների մաքսային ռեժիմը:




























