Քանի որ մեր մեքենաները գնալով ավելի են նմանվում տանկի՝ իրենց ուղևորներին պաշտպանելու համար, ուստի դրանք ավելի մահաբեր են դառնում հետիոտների, հեծանվորդների և բոլոր նրանց համար, որոնք չեն համարձակվում նույնկերպ կալանվորվել մետաղի և ապակու մեջ:

Սակայն Subaru ավտոարտադրողը ձգտում է փոխել այս իրավիճակը Forester-ի նոր մոդելում՝  անվտանգության բարձիկ ավելացնելով ծածկոցին, որը հատուկ նախատեսված է հեծանվորդներին պաշտպանելու համար, գրում է Jalopnik-ը:

Սա անվտանգության բարձիկի առաջին օրինակը չէ, որը նախատեսված է ավելի շուտ տուժողներին պաշտպանելու համար, քան մեքենայի ուղևորներին, և նույնիսկ առաջին անգամը չէ, որ Subaru-ն փորձում է լուծել այս խնդիրը:

Ըստ CarScoops-ի տվյալների, ընկերությունն արդեն հետիոտների համար անվտանգության բարձիկներ ունի ճապոնական մոդելների շարքի մեծ մասում: Սակայն, A-հենակներին անվտանգության բարձիկներ ավելացնելը նոր քայլ է ավտոարդյունաբերության համար, որն արված է հեծանվորդների համար:

Առայժմ այս տեխնոլոգիան հաստատվել է միայն ճապոնական Forester-ի համար, սակայն հնարավոր է, որ նման բան ապագայում հայտնվի նաև ամերիկյան մեքենաների վրա։