Ամերիկյան S&P Global Mobility կորպորացիան, որը տրամադրում է ֆինանսական եւ վերլուծական տեղեկատվություն, միավորել է ԱՄՆ մարդահամարի եկամուտների տվյալները տրանսպորտային միջոցների գրանցման տվյալների հետ, գրել է Naked Science-ը։ Նպատակն էր կազմել ամենահայտնի ավտոմեքենաների ապրանքանիշերի ցուցակն այն մարդկանց շրջանում, որոնց եկամուտը գերազանցում է տարեկան 500 հազար դոլարը։

Tesla-ն ամենապահանջված ապրանքանիշն է հարուստ ամերիկացիների շրջանում, որը կազմում է նոր մեքենաների գրանցման 19,3 տոկոսը՝ ըստ S&P Global Mobility-ի: Դա, հավանաբար, պայմանավորված է Tesla-ի տեխնոլոգիայի եւ որակի առանձնահատկությունների համադրությամբ, ինչը կարող է գրավել հարուստ գնորդներին, որոնք գնահատում են նորարարությունը:

ԱՄՆ հարուստ մարդկանց շրջանում մեծ տարածում ունեն նաեւ այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսին են Toyota-ն եւ Ford-ը: Այս ապրանքանիշերն ավելի գործնական եւ հուսալի են, ինչպես նաեւ սպասարկման առումով համարվում են ամենաէժաններից: