Ես խոսեցի Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի հետ: Լավ և հանգամանալից զրույց էր։ Այս չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները պատրաստ են առաջ շարժվել ամենակառուցողական ճանապարհով, ինչպես ավելի վաղ, անվերապահ զինադադարի հասնելու, այնուհետև իրական և տևական խաղաղության հաստատելու համար։

Շնորհակալ եմ մեզ օգնող բոլոր գործընկերներին։ Անվերապահ զինադադարը պետք է դառնա առաջին քայլը դեպի խաղաղություն, և այս Զատիկը պարզ դարձրեց, որ հենց Ռուսաստանի գործողություններն են երկարացնում պատերազմը»,- գրել է նա։