Լոնդոնի հետ առեւտրային բանակցություններում Վաշինգտոնը մտադիր է պահանջել նվազեցնել ԱՄՆ-ից ներկրվող մեքենաների մաքսատուրքերը 10 տոկոսից մինչեւ 2,5 տոկոս: Այս մասին երեքշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ը նախատեսում է նաեւ առաջարկել Մեծ Բրիտանիային մեղմել ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների ներմուծման պայմանները եւ վերանայել ապրանքների ծագման որոշման կանոնները։
Պահանջների ամբողջական ցանկը, որոնք ամերիկյան վարչակազմը պատրաստվում է առաջադրել Լոնդոնի հետ բանակցություններում, դեռ լրացվում է։ Հայտնի չէ, թե արդյոք ԱՄՆ-ը կհամաձայնի նվազեցնել Մեծ Բրիտանիայից ապրանքների 10 տոկոս մաքսատուրքերը, եթե Վաշինգտոնի բոլոր պայմաններն ընդունվեն, նշել է թերթը։




























