Ամերիկյան խոշորագույն ֆինանսական հաստատությունները, որոնք թողարկում են վարկային քարտեր, սկսել են նախապատրաստվել ԱՄՆ-ում սպառողների անկման եւ վարկային քարտերով ժամկետանց վճարումների ծավալների աճի: Այս մասին գրել է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում կատարելով փաստաթղթերին։
ԱՄՆ բանկերի մոտ անհանգստություն առաջացնող առանցքային գործոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սանձազերծած առեւտրային պատերազմն է եւ դրա հետագա հետեւանքները երկրի տնտեսության համար։ Առայժմ նախագահի քաղաքականությունը չի ազդել բանկերի ֆինանսական գործունեության վրա, իսկ վարկային քարտերի վրա ամերիկացիների ծախսերը եւ նոր վարկային քարտերի բացման տեմպերը չեն դանդաղել։ Սակայն որոշ բանկեր արդեն իսկ արձանագրում են տեմպերի դանդաղման առաջին նշանները, այդ թվում՝ զվարճանքի եւ հանգստի համար ծախսերի աճի տեմպերի դանդաղում։ ԱՄՆ ռեզիդենտների կողմից վարկային քարտերի ծախսերի կրճատումը կհանգեցնի կորուստների բանկերում:
Ֆինանսական հաստատությունները գրանցում են նաեւ ժամկետանց վճարումների քանակի աստիճանական աճ, որոնց ծավալը մոտեցել է կորոնավիրուսի համաճարակի ժամանակվա մակարդակներին։ Այս ֆոնին ԱՄՆ խոշորագույն ֆինանսական խմբերից մի քանիսը` JPMorgan Chase-ը եւ Citigroup-ը, սկսել են միջոցներ առանձնացնել պահուստային հաշիվներում, եթե իրավիճակը վատթարանա, եւ նրանք ստիպված լինեն ծածկել կորցրած եկամուտը: Synchrony-ն, տեսնելով օրինազանցությունների աճը, խստացնում է իր քարտերի թողարկման պահանջները, US Bancorp-ը եւս փոխում է իր քաղաքականությունը՝ հնարավորինս շատ հաճախորդներ ձեռք բերելուց մինչեւ ավելի հարուստ ամերիկացիներին սպասարկելը:
«Այս պահին ուշադրությունը կենտրոնացված է ապագայի վրա, որն ակնհայտորեն աներեւակայելիորեն անորոշ է»,- ասել է JPMorgan Chase-ի ֆինանսական տնօրեն Ջերեմի Բարնումը:





























