Չորեքշաբթի օրվանից գրեթե 130 հազար մարդ է եկել Սուրբ Պետրոսի տաճար՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապին վերջին հրաժեշտը տալու համար։ Մայր տաճարը փակվել է երեկ գիշեր ժամը 2:30-ին և վերաբացվել է ժամը 5:40-ին՝ հրաժեշտի վերջին օրը, հաղորդում են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից:

Դագաղի փակման արարողությունը տեղի կունենա երեկոյան։ Վատիկանը հայտարարել է, որ Ֆրանցիսկոսի դեմքը կծածկեն սպիտակ մետաքսով և կցանեն սուրբ ջրով, նախքան դագաղի կափարիչը փակելը։ Դագաղում կլինեն նրա պապականության ժամանակաշրջանում հատված մետաղադրամներ և մեդալներ, ինչպես նաև մետաղական պատյան՝ նրա պապականության նկարագրությունը պարունակող գլանափաթեթով։ Իր կենդանության օրոք Ֆրանցիսկոսը որոշ չափով փոխեց պապական հուղարկավորության կարգը «իր համար»։ Այսպիսով, նա վերացրեց կիպարիսից, ցինկից և փայտից երեք դագաղի ավանդույթը։ Նա ուզում էր թաղվել պարզ փայտե դագաղի մեջ։ Ընդսմին, ցինկե կափարիչն անհրաժեշտ է։

Ֆրանցիսկոսը ցանկություն է հայտնել թաղվել Մեծ Աստվածածնի եկեղեցում (Սանտա Մարիա Մաջորե, Հռոմի պապական բազիլիկներից մեկը): Այնտեղ արդեն թաղված են յոթ պապեր։

Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների, թագադրված առաջնորդների և տարբեր եկեղեցիների ներկայացուցիչների ներկայությամբ։