Nissan Motor-ը հայտարարել է հաջորդ՝ չորրորդ սերնդի Elgrand ֆուրգոնի մոտալուտ պրեմիերայի մասին:
Երկու մգացված պրոմոֆոտոներ ցույց են տալիս թափքի հատվածները: Մասնավորապես, նկատելի է առջեւի ծայրի բարդ ձեւավորումը՝ քթի հատվածի պրոֆիլում բացասական թեքությամբ եւ բամպերի ցցված ստորին «շրթունքով»։ Հատկանշական են նաեւ պիքսելային լուսադիոդային լուսարձակները, ցերեկային լույսերի եւ հետեւի լուսարձակների հորիզոնական գծերը։
Նոր Elgrand-ի մասին տեղեկությունները դեռ սահմանափակ են, հայտնել է Drom.ru-ն։ Ճապոնիայում Nissan-ի մարքեթինգի եւ վաճառքի գործադիր տնօրեն Ձեն Սուգիմոտոյի խոսքով՝ նոր վենը կառաջարկվի մոդիֆիկացիաների լայն տեսականիով։ Իր հիմնական կոնֆիգուրացիայում խոստումնալից մոդելը կհամալրվի երրորդ սերնդի e-Power հաջորդական հիբրիդ փոխանցատուփով: Դրանում քարշող շարժիչը եւ ինվերտորը պատրաստված են մեկ պատյանով, ինչը նվազեցնում է քաշը եւ աղմուկի մակարդակը:
Հիշեցնենք, որ ներկա սերնդի Elgrand E52-ը արտադրվում է 2014-ից, այն հագեցած է 2,5 եւ 3,5 լիտրանոց բենզինային շարժիչներով։ Առաջինը զարգացնում է 170 ձիաուժ։ հզորություն, երկրորդը՝ 280-300 ձիաուժ։ Փոխանցատուփը՝ անընդհատ փոփոխվող փոխանցմամբ, առաջնային կամ լիաքարշակ:





























