Հնդկաստանն արգելել է ապրանքների ներմուծումը Պակիստանից, քանի որ երկու հարեւանների միջեւ դիվանագիտական լարվածությունը սրվել է հնդկական Քաշմիր շրջանում ահաբեկչությունից հետո, հայտնել է Reuters-ը:
Հնդկաստանի արտաքին առեւտրի գլխավոր տնօրինության ծանուցման մեջ ասվում է, որ արգելքը ուժի մեջ է մտնում անմիջապես:
«Այս սահմանափակումը ներդրվում է ազգային անվտանգության եւ պետականքաղաքականության շահերից ելնելով»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։
Անցած շաբաթ պակիստանցի զինյալները սպանել են առնվազն 26 զբոսաշրջիկների՝ Քաշմիրի Պահալգամ շրջանի լեռնային հանգստավայրի վրա հարձակման հետեւանքով։
Հնդկաստանը Պակիստանին մեղադրել է հարձակմանը մասնակցության մեջ, ինչը Իսլամաբադը հերքում է: Պակիստանը, սակայն, հայտարարել է, որ ունի «հավաստի հետախուզական տվյալներ», որ Հնդկաստանը պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել:
Պակիստանը նաեւ հայտնել է պատասխան միջոցների մասին, որոնք ներառում են ողջ անդրսահմանային առեւտրի դադարեցում, օդային տարածքի փակում հնդկական փոխադրողների համար եւ հնդիկ դիվանագետների արտաքսում:
Նա նաեւ նախազգուշացրել է, որ գետի ջրի հոսքը խանգարելու ցանկացած փորձ, որը խոստացվել է երկու երկրների միջեւ պայմանագրով եւ գործում է տասնամյակներ, կդիտարկվի որպես պատերազմի ակտ։





























