Պակիստանը շաբաթ օրը բալիստիկ հրթիռ է փորձարկել՝ Քաշմիրում ահաբեկչությունից հետո Հնդկաստանի հետ լարվածության աճի ֆոնին, հայտնել է Associated Press-ը:

Պակիստանի բանակի տվյալներով՝ «երկիր-երկիր» հրթիռի հեռահարությունը 450 կիլոմետր է։

Նշվել է, որ Abdali սպառազինության համակարգի գործարկումն ուղղված է «զորքերի օպերատիվ պատրաստվածության եւ հիմնական տեխնիկական պարամետրերի ապահովմանը», ներառյալ հրթիռի առաջադեմ նավիգացիոն համակարգը եւ մանեւրելու բարելավված բնութագրերը:

Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին եւ վարչապետ Շեհբազ Շարիֆը շնորհավորել են գիտնականնեին, ինժեներներին եւ նրանց, ովքեր մասնակցել են հրթիռի հաջող փորձարկման իրականացմանը։