Պորտուգալիայի ժամանակավոր կառավարությունը շաբաթ օրը հայտարարել է երկրից մոտ 18․000 օտարերկրացիների արտաքսելու ծրագրերի մասին, որոնք բնակվում են երկրում առանց օրինական թույլտվությոան, հաղորդում է Euronews-ը։
Պորտուգալիայի Նախագահության հարցերով նախարար Անտոնիու Լեյտան Ամարուն հայտարարել է, որ աջ-կենտրոնամետ կառավարությունը մոտ 18․000 ծանուցում կուղարկի ապօրինի միգրանտներին՝ խնդրելով լքել երկիրը։
Ըստ Ամարոյի, հաջորդ շաբաթ իշխանությունները փաստաթղթեր չունեցող մոտ 4500 միգրանտի կխնդրեն 20 օրվա ընթացքում կամավոր լքել երկիրը։ Այս հայտարարությունն արվել է երկրում մայիսի 18-ին կայանալիք արտահերթ համընդհանուր ընտրությունների նախաշեմին։
Անցյալ շաբաթ տեղական մամուլը մեջբերել էր Ամարոյի խոսքը, թե «Պորտուգալիան պետք է վերանայի արտաքսման իր համակարգը, որը չի գործում»։
«Կարևոր է հասկանալ, որ Պորտուգալիան Եվրոպայի այն երեք երկրներից մեկն է, որն իրականացնում է ամենաքիչ թվով արտաքսումներն այն մարդկանց, որոնց հրամայվել է լքել երկիրը կանոնները խախտելու համար, այդ թվում՝ անվտանգության նկատառումներով», - ասել է նա։
Արտահերթ ընտրությունները նշանակվել էին մարտին երկրի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուի կողմից այն բանից հետո, երբ պահպանողական Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավորած նրա փոքրամասնության կառավարությունը խորհրդարանում կորցրեց վստահության քվեն և հրաժարական տվեց։





























