ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարություն է տարածել է, ըստ որի փոխհատուցում կտրամադրի այն անօրինական ներգաղթյալներին, որոնք պատրաստ կլինեն կամավոր կերպով լքել Միացյալ Նահանգները և վերադառնալ իրենց հայրենիք, հաղորդում է CNN-ը։
Անվճար միակողմանի ավիատոմս տրամադրելուց զատ, ԱՄՆ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել լրացուցիչ 1000 դոլար վճարել նրանց, ովքեր կամավոր կերպով կվերադառնան իրենց երկիր։
Նշվում է նաև, որ ներգաղթյալները կարող են CBP Home հավելվածի միջոցով հաստատել իրենց մեկնումը Միացյալ Նահանգներից։
Նման միջոցառումը «կարող է» պահպանել ներգաղթյալների՝ ապագայում օրինական ճանապարհով Միացյալ Նահանգներ վերադառնալու հնարավորությունը։




























