Նավթի գինը խիստ բարձրանում է երեքշաբթի առավոտյան՝ 2021թ. փետրվարից ի վեր ամենացածր մակարդակի հասնելուց հետո:

Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում աճել է 0,99 դոլարով (1,64 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 61,22 դոլարի։ Երկուշաբթի այս պայմանագրերը նվազել են 1,06 դոլարով (1,7 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 60,23 դոլար։

WTI-ի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում բարձրացել են 0,93 դոլարով (1,63 տոկոս)՝ հասնելով 58,06 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով այս պայմանագրերի արժեքը նվազել է 1,16 դոլարով (2 տոկոս)՝ հասնելով 57,13 դոլարի մեկ բարելի դիմաց։