Suzuki Motor-ը ճապոնական ներքին շուկայում առաջարկել է իր Wagon R Smile kei մեքենայի նոր հատուկ թողարկումը: Նոր արտադրանքն իր անվանման մեջ ունի Cream Coordination մակդիրը:
Այս տարբերակի առանձնահատկությունները զուտ ոճական են՝ ռադիատորի վանդակաճաղի ծածկույթը, կողային հայելիների պատյանները եւ պատուհանների շրջանակները մեղմ մարմնագույն են, հայտնել է Drom.ru-ն։
Նույն երանգն օգտագործվել է ինտերիերի եւ դռների, նստելատեղերի դեկորատիվ հարդարման տարրերում:
Suzuki Wagon R Smile Cream Coordination-ի առջեւի քարշակով տարբերակի գինը Ճապոնիայում սկսվում է 1 864 500 իենից, լիաքարշակինը` 1 984 400 իենից:




























