Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի իր էջում հերքել է տարածված տեղեկությունները, թե հավաքականի նոր մարզաշապիկի այլ լոգո է տեղադրված, որից հանված է Արարատ լեռան պատկերը:

«Սիրելի երկրպագուներ, դուք բոլորդ գիտեք ,որ ֆեյսբուքում ամեն մարդ կարող է տեղադրել իր ֆանտազիան: Հայաստանի հավաքականի մարզաշապիկի վրա երբեք այլեւս չի կարող մեր զինանշանից բացի որեւէ ուրիշ բան լինել: Դա արել են մարդիկ,որոնք անձամբ ինձ ցանկանում են վատություն անել: Հայաստանի հավաքականի մարզաշապիկները դեռ չենք ստացել,նույնիսկ ես դեռ չեմ տեսել նրա ձեւը: Ես ձեզ հավաստացնում եմ,ստանալու առաջին օրը միանգամից կներկայացվի հանրությանը»,- նշել է Ռուբեն Հայրապետյանը:

Նշենք, որ համացանցում իբր Adidas ընկերության կողմից պատրաստված մարզահագուստի նկար էր տարածվել, որի վրա ՀՖՖ լոգոյում բացակայում էր Արարատ լեռան պատկերը: