ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օգնականները քննարկել են նրան անվասայլակին տեղավորելու հնարավորությունը, եթե նա վերընտրվի՝ տարիքին առնչվող առողջական վիճակի վատթարացման պատճառով, գրում է Axios-ը՝ վկայակոչելով լրագրողներ Ջեյք Թեփերի և Ալեքս Թոմփսոնի «Ադամական մեղք. նախագահ Բայդենի վատթարացումը, թաքցնելը և նրա կրկին առաջադրվելու աղետալի որոշումը» վերնագրով չհրատարակված գրքին, որը ձեռք է բերել պորտալը։
Պորտալի տվյալներով՝ գիրքը հիմնված է ավելի քան 200 քաղաքական գործիչների, հիմնականում դեմոկրատների հետ հարցազրույցների վրա, որոնք ծանոթ են Բայդենի նախագահության վերջին երկու տարիների իրադարձություններին։ Նշվում է, որ Սպիտակ տունը, ընտրարշավի ֆոնին, փորձել է թաքցնել Բայդենի խնդիրները, դրանց թվում՝ ողնաշարի տարիքային քայքայումը՝ «վտանգի ենթարկելով նրա սեփական առողջությունը»։
«Բայդենի վատթարացող ֆիզիկական վիճակը, որն առավել նկատելի էր նրա անկայուն քայլվածքում, այնքան էր սրվել, որ ներքին քննարկումներ են սկսվել նախագահին անվասայլակին նստեցնելու վերաբերյալ, բայց դա հնարավոր դարձավ միայն ընտրություններից հետո», - գրքից մեջբերում է Axios-ը։
Բայդենի օգնականները ենթադրում էին, որ եթե նա անվասայլակ նստեցվի, դա կարող է բացասաբար անդրադառնալ նախընտրական քարոզարշավի վրա, նշվում է հրատարակության մեջ։
Բացի դրանից, ըստ պորտալի մեջբերած գրքից մեկ այլ մեջբերման, Բայդենի բժիշկ Քևին Օ'Քոնորը համարում էր, որ նախագահը կարող է անվասայլակ կարիք ունենալ առողջական վիճակի հերթական վատթարացման դեպքում՝ վերականգնվելու համար։
Բայդենի առողջությունը և ծառայելու կարողությունը կասկածի տակ են դրվել նրա նախագահության ամբողջ ընթացքում, քանի որ նա այդ ժամանակ՝ 81 տարեկանում, ամենատարեց ամերիկացի առաջնորդն էր (այժմ՝ այդպսին է համարվում Դոնալդ Թրամփը), և նա հրապարակավ մի քանի անգամ կորցրել է հավասարակշռությունը, շփոթել է կողմերը և լեզվի սայթաքումներ թույլ տվել, հաճախ՝ սկանդալային։ Բայդենի կողմից գաղտնի փաստաթղթերի հետ վարվելու վերաբերյալ քննության ընթացքում գործով դատախազը ԱՄՆ այն ժամանակվա առաջնորդին բնութագրել է որպես «բարի մտադրություններով և հիշողության խնդիրներով տարեց մարդ»՝ հայտնելով, որ նա հարցաքննության ժամանակ մոռացել է նույնիսկ կարևոր ընտանեկան ամսաթվերը։





























