ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը Դոհայում հայտարարել է, որ ինքը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 16-ին կմեկնեն Ստամբուլ՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով բանակցություններին։ Դրա մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևի իշխանություններին առաջարկել է առանց նախապայմանների վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Առաջարկվում է երկխոսությունը սկսել մայիսի 15-ին Ստամբուլում։ Իր հերթին, Վլադիմիր Զելենսկին հայտարարել է մայիսի 15-ին Ստամբուլ ժամանելու իր մտադրության մասին։ Նա իր դիրքորոշումը հայտնել է, երբ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն Ուկրաինային կոչ է արել անհապաղ համաձայնվել Պուտինի առաջարկած բանակցություններին։
Սպիտակ տան խոսնակը մայիսի 13-ին հայտարարել է, որ Ռուբիոն, Ուիթքոֆը և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելոգը մեկնում են Ստամբուլ։





























