Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը հրամայել է ԱՄՆ կառավարական գործակալություններին դադարեցնել աշխատանքը «Քսանի խմբի» (G20) հետ, որն այս տարի միջոցառումներ է անցկացնում Հարավային Աֆրիկայում։ Դրա մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ինչպես նշում է պարբերականը, դա պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից գագաթնաժողովը բոյկոտելու սպառնալիքներով՝ այն հաղորդագրությունների առնչությամբ, որ կառավարությունը հողեր է խլում Հարավային Աֆրիկայի սպիտակամորթ բնակիչներից՝ ըստ սեփականազրկման նոր օրենքի։ G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Յոհաննեսբուրգում նոյեմբերին։




























