ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին մասնակցելու համար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։
«Նախագահ Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին մասնակցելու համար» -հաղորդում է գործակալությունը։
Ավելի վաղ Կրեմլի կայքը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախատեսված պատվիրակության կազմը։ Ըստ փաստաթղթի՝ պատվիրակության ղեկավար է նշանակվել նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։




























