Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում հնարավորության պատուհան է բացվել, ՆԱՏՕ երկրները կքննարկեն կարգավորման գործընթացին իրենց հնարավոր աջակցությունը։ Այս մասին Անթալիայում դաշինքի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման փակ մասի մեկնարկից առաջ հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։

«Իհարկե, Ուկրաինայում պատերազմն արդար և տեւական հիմքով ավարտելու մեր ջանքերը այսօրվա մեր քննարկումների կարևոր մասն են լինելու, բոլորդ էլ գիտեք, որ Թուրքիան միշտ ընդգծել է այս խնդրի դիվանագիտական ​​լուծման անհրաժեշտությունը։ Երեք տարվա անտանելի տառապանքներից հետո վերջապես բացվել է հնարավորությունների պատուհանը։ Հուսանք, որ Ստամբուլի բանակցությունները նոր գլուխ կբացեն։ Այսօրվա մեր հանդիպումը կարևոր հնարավորություն կլինի քննարկելու, թե ինչպես կարող ենք անհատապես և հավաքականորեն աջակցել այս գործընթացին»,- ասել է Ֆիդանը: