Մեծ Բրիտանիան համագործակցում է Միացյալ Նահանգների հետ՝ ապահովելու համար, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի ռեժիմը պահպանվի, ինչպես նաև իրականացվեն «վստահության ամրապնդման միջոցառումներ» և երկխոսություն, ըստ Reuters-ի՝շաբաթ հայտարարել է արտգործնախարար Դեյվիդ Լամմին։

«Մենք կշարունակենք համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ ապահովելու համար կայուն հրադադար, ապահովելու համար երկխոսություն և համագործակցելու Պակիստանի ու Հնդկաստանի հետ՝ երկու կողմերի միջև վստահություն կառուցելու ուղիներ գտնելու համար», - Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ կատարած այցի ժամանակ գործակալությանը հայտնել է Լամմին։

Ինդոսի ջրային պայմանագրի՝ Հնդկաստանի կողմից կասեցման մասին հարցին, որը կարող է հանգեցնել Պակիստանին ջրամատակարարման սահմանափակումների, Լամմին պատասխանել է. «Մենք կցանկանայինք կոչ անել բոլոր կողմերին կատարել պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները»։

Պակիստանն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներից բացի Մեծ Բրիտանիան և այլ երկրներ կարևոր դեր են խաղացել մարտերի լիցքաթափման գործում։ Դիվանագետներն ու վերլուծաբանները նշում են, որ հրադադարը դեռևս փխրուն է։   

Հնդկաստանը և Պակիստանը մայիսի 10-ին համաձայնության եկան հրադադարի շուրջ՝ վերջին գրեթե երեք տասնամյակների ընթացքում ամենադաժան մարտերում, որոնք տեղի են ունեցել Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում տեղի ունեցած ինքնասպանական ահաբեկչությունից հետո։