Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսաստանյան սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործում է Ուկրաինայի համար զինամթերք գնելու նպատակով։
«Ֆինլանդիան ընտրվել է որպես այն երկրներից մեկը, որը կիրականացնի ԵՄ-ի՝ Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտների օգտագործմամբ Ուկրաինային պաշտպանական նյութեր տրամադրելու միջոցառումները»,- ասվում է գերատեսչության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։
Հելսինկին Եվրահանձնաժողովի հետ համաձայնագիր է կնքել Կիևի համար 90 միլիոն եվրո արժողությամբ խոշոր տրամաչափի զինամթերք ձեռք բերելու վերաբերյալ։ Հստակեցվում է, որ զինամթերքը կգնվի ֆինն մատակարարներից։





























