ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հռոմի պապ Լեւոն XIV-ին հրավիրել է Սպիտակ տուն, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Առաջին ամերիկացի պապին նախագահի հրավերը նամակով փոխանցել է փոխնախագահ Վենսը, որը կիրակի մասնակցել է պապի առաջին պատարագին, ապա՝ հանդիպել պապի հետ։
«Փոխնախագահը Հռոմի պապին է հանձնել նախագահի և առաջին տիկնոջ նամակը, որում նրանք արտահայտել են իրենց ջերմ մաղթանքները և պապին հնարավորինս շուտ հրավիրվել Սպիտակ տուն »,- նշել է Լևիթը։





























