Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և երկու առաջնորդներն էլ հույս են հայտնել «արդյունավետ» բանակցություններ վարել ԱՄՆ-ի կարևոր դաշնակցի նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերի վերաբերյալ, հաղորդում է NBC News-ը։

45 րոպեանոց հեռախոսազրույցը, որն, ըստ վարչապետ Սիգերու Իսիբայի, խնդրել էր Թրամփը, տեղի է ունեցել Վաշինգտոնի և Տոկիոյի միջև սակագնային բանակցությունների երրորդ փուլից առաջ, որը կարող է սկսվել արդեն այսօր։ Տոկիոյի դիրքորոշումը, ըստ որի նա Միացյալ Նահանգներին կոչ է անում վերացնել ճապոնական ապրանքների նկատմամբ սահմանած նոր 10% հիմնական մաքսատուրքը և 24% լրացուցիչ վճարները, չի փոխվել,  Տոկիոյում լրագրողներին հայտնել է Իսիբան։

Իշիբան նշել է, որ ինքը և Թրամփը կարծիքներ են փոխանակել հարցերի լայն շրջանակի շուրջ, դրանց թվում՝ վերջերս Մերձավոր Արևելք Թրամփի կատարած այցի վերաբերյալ։

Երկու առաջնորդները նշել են նաև, որ «անհամբեր սպասում են» անձնական հանդիպմանը Կանադայում հաջորդ ամիս անցկացվելիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում, հայտարարել է Ճապոնիայի վարչապետը։