Միխայել Շումախերի մրցարշավային ավտոմեքենան վաճառվել է ռեկորդային 18,2 միլիոն դոլարով Մոնակոյի Գրան պրիի ժամանակ անցկացված Sotheby's աճուրդում, հաղորդում է Motor-ը։

Շումախերը Ferrari բոլիդով 2001 թվականին հաղթեց հեղինակավոր մրցավազքում և նվաճեց չեմպիոնական տիտղոսը: Ըստ New York Times-ի՝ 15 միլիոն 980 հազար եվրո վերջնական գինը ռեկորդային էր լեգենդար գերմանացի մրցարշավորդի վարած սպորտային ավտոմեքենայի համար:

Ferrari F2001-ը, որի շասսիի համարը 211 է, առանձնա հատուկ ավտոմեքենա է համարվում։ Մոնակոյում տարած հաղթանակից բացի, այն Շումախերին հաղթանակ է պարգևել Հունգարիայում՝ ապահովելով նրա չորրորդ չեմպիոնական տիտղոսը։ Ferrari-ն նաև վերջին ավտոմեքենան էր, որով մրցարշավորդը հաղթել էր Մոնակոյում անցկացված մրցավազքում։ Վաճառքից առաջ ավտոմեքենան անցել է լիարժեք տեխնիկական սպասարկում՝ Ferrari-ի մասնագետների մասնակցությամբ։ Ավտոմեքենան աշխատանքային վիճակի վերադարձնելու համար մնում է միայն նոր վառելիքի բաքեր տեղադրել՝ դրանք արդեն պատվիրել և վճարել է Շումախերի Ferrariի այժմյան սեփականատերը։