Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աջակցություն է հայտնել Ադրբեջանի գործողություններին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Նա իր դիրքորոշումն է հայտնել Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ իր ռուս գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում։
Բաքվի դիրքորոշումը «իմաստուն» անվանելով՝ Ֆիդանն ասել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի գործողություններին։
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին նորությունները հանգում են նոր պահանջների, որոնք ի հայտ են եկել խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո։





























