Նավթի գինը երկուշաբթի բարձրանում է ՕՊԵԿ+-ի՝ արդյունահանման ավելացման նախկին տեմպերը պահպանելու որոշման ֆոնին։
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում մեկ բարելի դիմաց 64,27 դոլար է, ինչը 1,49 դոլարով (2,37 տոկոս) գերազանցում է նախորդ աճուրդների փակման ցուցանիշը։ Ուրբաթ այս պայմանագրերն էժանացել են 0,57 դոլարով (0,9 տոկոս)՝ հասնելով 62,78 դոլարի մեկ բարելի դիմաց։
WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 1,71 դոլարով (2,81 տոկոս)՝ հասնելով 62,5 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով այս պայմանագրերի արժեքը նվազել է 0,15 դոլարով (0,25 տոկոս)՝ հասնելով 60,79 դոլարի մեկ բարելի դիմաց։





























