Honda ավտոարտադրողը կթողարկի նոր հիբրիդային մոդելների շարք, որոնք հագեցած կլինեն, ինչպես ընկերությունն է այն անվանում, «աշխարհում ամենաարդյունավետ» ներքին այրման ուժային ագրեգատով՝ ի պատասխան էլեկտրամոբիլների վաճառքի դանդաղման, գրում է Autocar-ը։
Առնվազն Honda-ի 13 նոր մոդել վաճառքի կհանվի 2027-2030 թվականների ընթացքում՝ հիբրիդների թարմացված շարքում, որոնք կարող են փոխարինելու գալ ժամանակակից Civic-ին և Jazz-ին։
Նոր հիբրիդային մեքենաները կօգնեն ընկերությանը հաղթահարել «անցումային շրջանը», մինչև էլեկտրամոբիլները պիտանի դառնան զանգվածային օգտագործման համար։ Այս քայլը պատասխան է էլեկտրամոբիլների անցման տեմպերին, որոնք մինչ այժմ ավելի դանդաղ են եղել, քան սպասում էր Honda-ն։
Ընդհանուր առմամբ, նոր մշակումները թույլ կտան 10%-ով բարձրացնել վառելիքի տնտեսումը։
Երկու ուժային ագրեգատների հայտնվելը համընկել է նոր պլատֆորմի ստեղծման հետ, որը խոստանում է բարելավել վարորդի հետ փոխգործակցությունը, հարմարավետությունն ու անվտանգությունը։ Միջին չափի ավտոմեքենաների համար այն 90 կգ-ով ավելի թեթև կլինի, քան ներկայիսը, իսկ շրջանակի վրա տեղադրված թափքերը թույլ կտան զանգվածը լրացուցիչ 10%-ով նվազեցնել։
0 շարքի էլեկտրամոբիլները, որոնք պետք է ներկայացվեն ԱՄՆ-ում հաջորդ տարի, ներկայացնում են շուկայի նկատմամբ ընկերության մոտեցման արդյունավետ փոփոխություն՝ այն բանից հետո, երբ ընկերությունն անհաջողություն է կրել E հեթչբեքի և e:Ny1 քրոսովերի հետ։ Honda-ն կսկսի կոմպակտ ամենագնացի և ֆուտուրիստական սեդանի թողարկումից, որոնց կհաջորդեն յոթ տեղանոց ավտոմեքենաներ, փոքր և միջին չափի քրոսովերներ և մի սեդան, որը կմրցակցի Tesla Model 3-ի հետ։