Պետդումայի պատգամավոր Սուլթան Խամզաևը («Միացյալ Ռուսաստան») կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ այս անգամ ոչ թե ալկոհոլի դեմ պայքարի, այլ «կանանց մասնագիտություններում» աշխատելու որոշ տղամարդկանց ցանկության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ «Абзац»-ին տված հարցազրույցում խորհրդարանականը նշել է, որ վերջերս տղամարդիկ ավելի ու ավելի են մտնում «կանանց» աշխատանքային ոլորտներ, մասնավորապես՝ նրանք դառնում են վիզաժիստ, մանիկյուրի մասնագետ կամ պլաստիկ վիրահատություններ են դասավանդում։ Նա այդ իրավիճակը «խնդրահարույց» է որաշել շեշտելով, որ «տեղ-տեղ դա հասնում է աբսուրդի»։
«Ես, օրինակ, կարգելեի տղամարդկանց աշխատել դիմահարդար, սթիփթիզյոր և այլն», -հայտարարել է Խամզաևը։ Նա ընդգծել է, որ այս մասնագիտությունների տղամարդիկ «այնքան էլ սովորոկան» տեսք չունեն և համոզմուն է հայտնել, որ նման թեման արժանի է ուշադրության և քննարկման։
Սակայն, խորհրդարանում ոմանք տարակուսանքով են արձագանքել իրենց գործընկերոջ առաջարկին։ Պետդումայի աշխատանքի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ելենա Ցունաևան «Подъём»-ին տված մեկնաբանության մեջ հստակեցրել է, որ վերանշյալ իրավիճակում խնդիր չի տեսնում: «Այսինքն՝ կին մերկապարուհին նրա համար նորմալ է թվում։ Իրականում աշխարհը տեղում չի կանգնում, և տղամարդկանց ու կանանց մասնագիտությունների միջև սահմանները ջնջվում են։ Ամեն մեկը պետք է ինքը որոշի, թե ինքն ինչով է ուզում զբաղվել»,-նշել է նա։
Ըստ Ցունաևայի՝ եթե խոսքը մարդու անձնական ընտրության մասին է, և նրա գործունեությունը չի խախտում օրենքը, նման քննարկումները պարզապես ավելորդ են։ «Մենք առանց դրա էլ բազմաթիվ ինքնարգելքներ ունենք. պետք է ուտենք առողջ սնունդ, ունենանք որոշակի վարքագծի ձևեր: Արգելքները բազմապատկելու կարիք չկա», -հավելել է նա:
Սուլթան Խամզաևի համար արգելքների թեման նորություն չէ։ Նա նախկինում մի քանի անգամ առաջարկել է սահմանափակող միջոցառումներ, չնայած դրանք հիմնականում վերաբերում էին ալկոհոլին։ Այսպես, ապրիլին պատգամավորը հանդես էր եկել ամբողջ Ռուսաստանում հանգստյան օրերին ալկոհոլի վաճառքի լիակատար արգելքի օգտին, իսկ դրանից առաջ նա վարչապետ Միխայիլ Միշուստինին մայիսյան տոների ընթացքում ալկոհոլի վաճառքը սահմանափակելու մասին առաջարկ էր ուղարկել։




























