Nissan ընկերությունը ներկայացրել է պատմության մեջ ամենահզոր Patrol-ը։ Ամերիկյան Armada-ից հետո Nismo-ի բարձրակարգ տարբերակին տրվեց իր «երկվորյակը»՝ Y63 սերնդի Patrol-ը։ Ստեղծված ամենահզոր Patrol-ը ստացել է մինչև 495 ձիաուժ հզորացված 3,5 լիտրանոց V6 շարժիչ, և տարբեր փոփոխություններ՝ ավելացված հզորությանը համապատասխանելու համար, գրում է motor.ru-ն։
Nissan-ն այս արտաճանապարհային ավտոմեքենան կվաճառի միայն մեկ տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքում։
Ինժեներները վերստին վերակարգավորել են ինը աստիճանի ավտոմատ փոխանցման տուփը, վերակարգավորել ադապտիվ հարվածամեղմիչները և ղեկային կառավարումը, ինչպես նաև սպորտային արտանետման համակարգ են ավելացրել։
Նոր բախարգելի՝ սպլիտերով դիզայնի շնորհիվ, արգելակները այժմ ավելի արդյունավետ են սառեցվում. սառը օդն ուղղակիորեն ուղղվում է սկավառակներին՝ ջերմաստիճանը նվազեցնելով վեց տոկոսով։





























