Հայտնի է դարձել, թե երբ կսկսվի Xiaomi YU7 քրոսովերի վաճառքը: Չինական տեխնոլոգիական հսկայի երկրորդ մոդելն արդեն ամբողջությամբ գաղտնազերծվել է: Դեբյուտը տեղի է ունեցել մայիսի 22-ին. Xiaomi-ն ցուցադրել է սերիական էլեկտրական քրոսովեր՝ 690 ձիաուժ հզորությամբ, 800 վոլտանոց ճարտարապետությամբ, երկխցիկ օդային կախոցով և SU7 սեդանի ոճով դիզայնով: Tesla Model Y-ի մեկ այլ մրցակից չինական շուկա կհայտնվի հունիսի 26-ին, գրում է Car News China-ն, և դրա հետ մեկտեղ Xiaomi-ն կներկայացնի նոր սմարթֆոն և պլանշետ:
YU7-ը Xiaomi-ի առաջին քրոսովերն է, որը կհետևի անցյալ տարի թողարկված SU7 էլեկտրական սեդանին: Հավաքագրումն արդեն սկսվել է Պեկինի գործարանում, հաղորդում է Motor.ru-ն: Ականատեսները պատմում են, որ հազարավոր պատրաստի YU7-ներ սպասում են իրենց հերթին գործարանի կայանատեղիում. գուցե սա որոշ ժամանակով օգնի խուսափել SU7-ի համար հսկայական հերթերի իրավիճակից: Նոր արտադրանքը իր առաջին գնորդներին կհասնի հուլիսին:
Գինը, ըստ մասնագետների, կսկսվի 245,900 յուանից։





























