Անցած շաբաթ 36 տարեկան դարձած Վիկ Դարչինյանը ապրիլի 1-ին թեթեւագույն քաշային կարգի WBC վարկածի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կմենամարտի ճապոնացի Շինսուկե Յամանակայի հետ, հաղորդում է ARMBOXING.com-ը`հղում անելով ESPN.com-ին:
Հայ բռնցքամարտիկի պրոմոուտեր Գերի Շոուն ասել է, որ եղել են ավելի շահավետ առաջարկներ, սակայն նորից չեմպիոն դառնալու Դարչինյանի ցանկության պատճառով ընտրվել է աշխարհի չեմպիոն Յամանական:



























