Toyota Motor-ը հայտարարել է Ճապոնիայում իր արտադրական հզորությունները վերակազմակերպելու ծրագրերի մասին։

Ընկերությունը լիարժեք չափի Alphard և Vellfire ֆուրգոնների արտադրությունը Միե պրեֆեկտուրայի Ինաբա քաղաքում գտնվող Toyota Auto Body գործարանից կտեղափոխի Toyota Motor Corporation Tahara գործարան, որը գտնվում է Այչի պրեֆեկտուրայի Տահարայում, հաղորդում է Drom.ru-ն։ Փոխանցումը կիրականացվի մինչև 2027 թվականը։

Ներկայումս Toyota Auto Body գործարանի հիմնական արտադրանքը Hiace, Noah և Voxy առևտրային մեքենաներն են, ինչպես նաև Land Cruiser J300 ամենագնացները, հաղորդում է Drom.ru-ն: Alphard/Vellfire ֆուրգոնների արտադրության փոխանցումը՝ Ինաբայի տարածքը կդարձնի առևտրային մեքենաների արտադրության մասնագիտացված գործարան, հաղորդում է Toyota-ի մամուլի ծառայությունը:

Ընկերությունը նաև հայտարարել է «հաջորդ սերնդի առևտրային ֆուրգոնի» մոտալուտ թողարկման մասին։