Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` ԴԱՀԿ Ծառայության պետ Միհրան Պողոսյանը հրաժարվել է պատգամավոր դառնալու իր մտադրությունից: «Ասում են` նրան խոստացել են նշանակել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի փոխարեն: ԴԱՀԿ պետի պաշտոնը թողնելուց հետո Մ. Պողոսյանը հավանաբար կղեկավարի ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն համայանքի նախընտրական շտաբը: Հիշեցնենք, որ ԴԱՀԿ պետն այդ համայնքում հիմնադրել էր «Քեթրին» բարեգործական հիմնադրամը, որի միջոցով սեփական բիզնեսի հաշվին որոշակի նվիրատվություններ է կատարում համայնքի անապահով բնակիչներին: Այդ հիմնադրամի ծավալած գործունեության արդյունքում է Մ. Պողոսյանը իշխանություններին խոստացել ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար»,- գրում է «168 ժամ»-ը:
«168 ժամ». «Քեթրինի» Միհրանը ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պե՞տ
Հասանելի է
русскийՏեղադրություն



























