Հնդկաստանում` Սունդարբան ազգային արգելոցում ընթանում է երկրի պատմության ընթացքում կոկորդիլոսների առաջին հաշվումը: Կենդանահամարի որոշումը կայացվել է, երբ սկսել են տեղեկություններ ստացվել մարդկանց վրա կոկորդիլոսների հարձակումների մասին: Երկկենցաղների հաշվման համար պետությունը 1 մլն հնդկակակն ռուփի (մոտ 20 հազար դոլար է տրամադրել):
Հաշվարկի ավարտից հետո տվյալներն ուղարկվելու են Հնդկաստանի Վայրի բնության ինստիտուտ (Wildlife Institute of India), որի մասնագետները պետք է եզրակացություններ անեն եւ ներկայացնեն հանրությանը, գրում է Times of India թերթը:
Հաշվման համար հատկացվել է չորս օր: Այդ ընթացքում արգելոցը չորս օրով փակ է լինելու:
Արգելոցը գտնվում է Արեւմտյան Բենգալիա նահանգում, ունի 1 մլն հա տարածք: Այն բենգալյան վագրերի, կոկորդիլոսների, օձերի եւ այլ կենդանիների բնակության վայրն է: Սունդարբան բենգալերեն նշանակում է «գեղեցիկ անտառ»:




























