Renault-ը ներկայացրել է Dacia Bigster-ի վերափոխված Boreal քրոսովերը։ Renault-ի նոր ոճը ցուցադրելու համար նախատեսված նոր մոդելը կվաճառվի ավելի քան 70 երկրներում, բայց ոչ Արևմտյան Եվրոպայում, որտեղ հասանելի է վերոնշյալ Bigster-ը։ 4,6 մետր երկարությամբ քրոսովերը կառաջարկվի 1,3 լիտրանոց տուրբո շարժիչով և կարտադրվի Բրազիլիայում և Թուրքիայում, չնայած իր «հյուսիսային» անվանմանը (Boreal-ը հին հունական հյուսիսային քամու աստվածն է):

Ակնկալվում է, որ Boreal-ը մատչելի գին կունենա։

Motor.ru-ն հաղորդում է, որ կապոտի տակ տեղադրված է 1,3 լիտրանոց տուրբո շարժիչ, որը համակցված է վեց աստիճան կրկնակի ճիրանով «ռոբոտի» հետ։ Արտադրության վայրից կախված՝ հզորությունը տատանվում է 138-ից մինչև 163 ձիաուժ, իսկ պտտապահը՝ 240-ից մինչև 270 Նմ։ Ամենաարագընթաց Boreal ը 0-ից մինչև 100 կիլոմետր ժամն արագանում է 9,3 վայրկյանում։