Toyota-ն Mitsubishi Delica-ի համար մրցակից է պատրաստում։ Ճապոնական ընկերությունը մշակում է նոր մոդել՝ «արտաճանապարհային» իմիջ ունեցող մինիվեն, որը կարող է դառնալ 2023 թվականին ներկայացված X-Van Gear կոնցեպտային մեքենայի սերիական մարմնացումը։ Նորույթը կարող է հայտնվել 2025 թվականի աշնանից մինչև 2026 թվականի գարուն ընկած ժամանակահատվածում։ Սակայն պաշտոնապես տեղեկությունը հաստատված չէ։ Մեքենայի մասին գրում է ճապոնական Motor Fan պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրների։
Toyota-ի մինիվենը կունենա անկյունային տեսք, որը հուշում է դրա ամենագնաց հնարավորությունների մասին, սակայն այն կկառուցվի թեթև մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված TNGA-C պլատֆորմի վրա, տեղեկացնում է Motor.ru-ն։ Այն օգտվում է նույն համակարգից, ինչից և Noah և Voxy մոդելները։ Դրանք համալրված են հիբրիդային համակարգով, որը հիմնված է 1.8 լիտր շարժիչի վրա, ինչպես նաև ունեն 2.0 լիտր ներքին այրման շարժիչ։ Երկու դեպքում էլ հնարավոր է ամբողջական քարշակ (4WD)։
Հավանաբար, մինիվենը չափերով նույնպես նման կլինի այդ մոդելներին։ Դրա երկարությունը կկազմի մոտ 4,7 մետր, իսկ անիվների բազան՝ մոտ 2,9 մետր։
Մոդելի դեբյուտը սպասվում է առաջիկա ճապոնական ավտոշոուներից մեկում։ Մամուլի կանխատեսմամբ՝ դրա գինը ավելի բարձր կլինի, քան Noah մոդելինը և կկազմի մոտավորապես 3,5 միլիոն իեն։




























