Չնայած գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողի ղեկավար Օլա Կյելյենիուսի՝ A-Class և B-Class մոդելների արտադրությունը 2025 թվականի վերջին ավարտելու վերաբերյալ նախկինում արված հայտարարությունների, ընկերությունը որոշել է շարունակել A-Class հեթչբեքի արտադրությունը առնվազն մինչև 2028 թվականը, գրում է Autocar-ը։

Սկզբնապես նախատեսվում էր, որ Mercedes-ի կոմպակտ մոդելային շարքը կկրճատվի մինչև MMA-ի վրա հիմնված չորս նոր մոդելներ՝ CLA, CLA Shooting Brake, GLA և GLB, որոնք բոլորն էլ կունենան ներքին այրման շարժիչներ և էլեկտրական տարբերակներ։ Սակայն ավանդական այրման շարժիչով A-Class-ի բարձր պահանջարկը և նոր էլեկտրական ավտոմեքենաների թույլ վաճառքն ընկերությանը ստիպել են վերանայել սեփական ծրագրերը։

A-Class-ի սեդանի արտադրությունն արդեն ավարտվել է, սակայն հեթչբեքի արտադրությունը կշարունակվի, չի բացառվում՝ նույնիսկ EU7 արտանետումների ստանդարտի ուժի մեջ մտնելուց հետո։

Սակայն A35-ի և A45 AMG-ի «լիցքավորված» տարբերակները կհանվեն վաճառքից, քանի որ դրանց շարժիչները նոր չափանիշներին չեն համապատասխանում։

A-Class-ի արտադրությունը նախատեսվում է տեղափոխել Հունգարիայի գործարան։ Մինչդեռ, B-Class-ի արտադրությունը 2025 թվականին կավարտվի։