Բարսելոնայի նավահանգիստը 2025 թվականից կփակի երկու զբոսաշրջային տերմինալ, որը նպատակ ունի պայքարել քաղաքը գերբեռնված չափազանց զբոսաշրջության դեմ: CNN-ը՝ հղում անելով քաղաքապետարանին, հաղորդում է, որ տերմինալների ընդհանուր թիվը կկրճատվի մինչև հինգ:

Քաղաքային խորհրդի հետ համաձայնագիրը ներառում է նաև ուսումնասիրության ֆինանսավորում, որը կվերլուծի, թե ինչպես են զբոսաշրջային ուղևորները տեղաշարժվում քաղաքում, ինչը կայուն տրանսպորտային ծրագրի առաջին քայլն է:

Միևնույն ժամանակ, նախատեսվում է արդիականացնել ենթակառուցվածքները. նավերը կկարողանան միանալ էկոլոգիապես մաքուր ափամերձ էլեկտրաէներգիային, ինչը թույլ կտա նրանց անջատել շարժիչները և նվազեցնել արտանետումները:

Ընդհանուր առմամբ, նախագիծը ներառում է 185 միլիոն եվրոյի ներդրում մասնավոր և պետական աղբյուրներից:

Այս քայլերը մասսայական զբոսաշրջության ազդեցությունը նվազեցնելու լայնածավալ արշավի մի մասն են, որին տեղի բնակիչները ակտիվորեն դեմ են: Դժգոհությունը հատկապես սրվեց 2024 թվականի ամռանը, երբ ցուցարարները ջրային ատրճանակներով ցողեցին զբոսաշրջիկներին:

2024 թվականին Բարսելոնայի նավահանգիստը ընդունել է 1.6 միլիոն տարանցիկ ուղևոր: Նրանց զանգվածային ժամանումը, հատկապես հին թաղամասեր, ինչպիսիք են Գոթական թաղամասը և Լաս Ռամբլասը, դժգոհություն առաջացրեց քաղաքի բնակիչների շրջանում։