Անցյալ տարվա հուլիսին Մարոկկոյի անապատում եկած երկնաքարային անձրեւի նմուշների գինը նվազագունը տաս անգամ գերազանցում է ոսկու գնին:
Մի քանի ամիս անց փորձաքննությունը հաստատեց, որ այդ երկնաքարերը մարսիական ծագում ունեն, եւ հավանաբար, առաջացել են խոշոր աստերոիդի եւ Կարմիր մոլարակի բախման արդյունքում:
Նմուշների գինը բարձրացնում է այն հանգամանքը, որ դրանք հայտնաբերվել են նախնական տեսքով, այսինքն չեն ենթարկվել կլիմայի եւ Երկրի միկրոօրգանիզմների շարունակական ազդեցությանը:
Նման երկնաքարային անձրեւները չափազանց հազվադեպ են տեղում. մինչ օրս գրանցվել է նման չորս դեպք` 1815, 1865, 1911 եւ 1962 թվականներին:
Մարոկկոյի անապատ հայտնաբերված երկնաքարերը կշռում են մոտ 11 կիլոգրամ, իսկ մարսիական երկնաքարերի ընդհանուր քաշը երկրի վրա կազմում է հարյուր կիլոգրամ:
Մարսիական ծագման երկնաքարի հետազոտման ժամանակ գիտնականները կարեւոր տեղեկություններ են ստացել Կարմիր մոլորակի մասին: Օրինակ, դրա մթնոլորտի բաղադրության, կլիմայի յուրահատկությունների, օրգանական մարմինների գոյության հավանականության եւ ջրի առկայության նախադրյալների, հետեւաբար նաեւ կյանքի առկայության մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























