Իրականությանը չի համապատասխանում ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի պետի ղեկավար Գագիկ Խաչատրյանի կողմից շոկոլադ արտադրող ավստրիանան «Մոցարտ» ընկերության գնումը: Այդ մասին այսօր` հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Նրա խոսքով` այդպիսի գործարք հնարավոր էլ չէ:
«Դա մեր երկրում, կամ շուկային նոր անցած երկրում կարելի է խոշոր ընկերություն հենց այդպես գնալ ու գնել, բայց եվրոպական երկրներում խոշոր ընկերություն գնել այդ մեխանիզմով, կամ ինչպես մենք ենք պատկերացնում` անհնար է: Կլինի դա Գագիկ Խաչատրյանը, թե Հայաստանի ցանկացած այլ քաղաքացի, որ դրսում ուզենա սեփականություն ձեռք բերել, պետք է պարզել` անշարժ գույք թե կազմակերպություն, մեխանիզմները դրսում տարբեր են: Բաժնետոմսեր կան, ցանկացած քաղաքացի կարող է բաժնետոմսեր ձեռք բերել»,- ասաց Ա. Ալավերդյանը:
Նրա կարծիքով` «Մոցարտի» ձեռքբերման լուրը կամ լրագրողների, կամ «ինչ-որ ինֆորմացիոն աղբյուրների» երեւակայության արդյունք է:




























