Audi ավտոարտադրողը 2025 թվականի առաջին կիսամյակն ամփոփել է մտահոգիչ արդյունքներով. զուտ շահույթը նախորդ տարվա համեմատ նվազել է 37,5%-ով և կազմել ընդամենը 1,3 միլիարդ եվրո, գրում է Bild պարբերականը։ Սա արդեն երրորդ անընդմեջ տարին է, երբ ընկերությունըն անկում է գրանցում նախորդ ժամանակահատվածի համեմատ։ 2022 թվականին շահույթը դեռևս 4,4 միլիարդ էր կազմում։
Նման փլուզման հիմնական պատճառներն են ԱՄՆ սահմանած բարձր մաքսատուրքերը, Չինաստանում վաճառքի անկումը և կոնցեռնի թանկարժեք վերակառուցումը։ Խմբի պրեմիում ապրանքանիշերը՝ Bentley-ն և Lamborghini-ն, հատկապես դժվար ժամանակներ են ապրում։
Volkswagen Group-ի մաս կազմող Audi-ն ստիպված էր իջեցնել իր 2025 թվականի ամբողջ տարվա եկամտի կանխատեսումը շուրջ 65-70 միլիարդ եվրոյով։ Միակ հույսը ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսատուրքերի նվազեցման հնարավոր համաձայնագիրն է։
Ֆինանսական տնօրեն Յուրգեն Ռիտերսբերգերը պարզաբանել է, որ միայն ԱՄՆ մաքսատուրքերի բարձրացումը Audi-ի գրպանին 600 միլիոն եվրո է նստել։ Ի տարբերություն BMW-ի, Audi-ն ԱՄՆ-ում գործարան չունի, և ընկերությունը ստիպված է ինքնուրույն կրել բոլոր լրացուցիչ ծախսերը։
Բացի դրանից, Գերմանիայում վերակառուցումը, որը ներառում էր 7500 աշխատատեղերի կրճատում, ընկերությանը ևս 600 միլիոն եվրո արժեցավ։




























