Հունվարի 19-ին`ժամը 15.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Այգեստան 11-րդ փողոցի թիվ 71/1 տան բնակիչ, 19-ամյա Ժաննա Գասպարյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: