Շիրակի մարզում, հունվարի 19-ին, Շիրակ-Կամո ավտոճանապարհի դժվարանցանելիության պատճառով «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ մխրճվել ձնակույտի մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգնություն ցուցաբերելու նպատակով կապ է հաստատվել Կամոյի գյուղապետի հետ, ում միջնորդությամբ տրամադրված տրակտորով, ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս:



























