Հունվարի 23-ին, ժամը 05-37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:58-ին, մարվել է 06:14-ին: Այրվել է Հայկազ Վարդանյանին պատկանող «ՎԱԶ 2170» մակնիշի 41 SD 111 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:




























