ԱՄՆ Սենատի դեմոկրատ անդամ եւ կուսակցության առաջնորդ Հարրի Ռիդը Ամերիկայի հայկական ազգային կոմիտեին (ANCA) հայտնել է, որ կրկին աջակցելու այն օրինագիծը, որը կոչ է անում Միացյալ Նահանգներին՝ ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:
«Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարիի Ռիդին՝ իր գործընկերներին միանալու եւ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին օժանդակելու համար»,- հայտնել է ANCA-ի գործադիր տնօրենը եւ հավելել. «Մենք շատ ենք ցանկանում համագործակցել Սենատի եւ արտաքին կապերի հանձնաժողովի մեր բարեկամների հետ, երբ Հայոց ցեղասպանության բանաձեւը դրվի քվեարկության: Հուսով ենք, որ այն կընդունվի ողջ Սենատի կողմից»:
Հայոց ցեղասպանության բանաձեւին օժանդակում են այնպիսի սենատորներ, ինչպիսիք են Բոբ Մենենդեսը, Ջոն Ինսայնը, Շերոդ Բրաունը, Ռասս Ֆեյնգոլդը, Դինա Ֆեյնշտեյնն ու Շելդոն Ուայթհաուսը:
Նշենք, որ Հ. Ռիդը հայտնեց իր դիրքորոշման մասին, երբ ANCA-ն սկսեց «Հետադարձ հաշվարկ Էրդողանի համար» նախագիծը, որը նպատակ ունի արթնացնել ԱՄՆ Կոնգրեսին, ԶԼՄ-ներին եւ Սպիտակ տանը՝ ներկայացնելու Հայոց ցեղասպանության մասին իրականությունը:
Նշենք, որ 2007թ. հոկտեմբերի 10-ին բանաձեւը աջակցություն ստացավ Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հանձնաժողովում, սակայն Ջորջ Բուշի վարչակազմի հակազդեցության պատճառով քվեարկության չդրվեց:




























