Նոր սերնդի Porsche Cayenne-ն, որը կներկայացվի տարեվերջին, կստանա անլար մարտկոցի լիցքավորման գործառույթ, որը գործում է սմարթֆոնների անլար լիցքավորման սկզբունքով։
Մարտկոցի էներգիայի մատակարարումը լրացնելու համար անհրաժեշտ է ավտոմեքենան տեղադրել լիցքավորման հարթակի վրա այնպես, որ այն գտնվի առջևի անիվների տակ, հաղորդում է Drom.ru-ն։ Porsche-ն հայտնում է, որ սարքը կստեղծի մինչև 11 կՎտ հզորությամբ էլեկտրամագնիսական դաշտ և ավտոմեքենայից առանձին կվաճառվի։ Այն կարող է տեղադրվել տանը՝ միացված տնային էլեկտրական ցանցին։
Անլար լիցքավորիչի նախատիպը ներկայացվել է Մյունխենում անցկացվող շարժական էլեկտրոնիկայի ցուցահանդեսում։





























