Mitsubishi Motors-ը ճապոնական շուկայի համար նախատեսված հիբրիդային Outlander PHEV քրոսովերի թեթև թարմացում է իրականացրել։

Ավտոմեքենայի արտաքին տեսքը չի փոխվել, սրահում մեծացել է առջևի նստատեղերի միջև գտնվող բազկակալի տարածքը, գրում է Drom.ru-ն։ Դրա տակ գտնվող տուփին ավելացվել է Type-C տիպի USB միակցիչ։ Փոխվել է բաժակակալի դիրքը՝ էրգոնոմիկան բարելավելու համար։

Բարձրացել է նաև արգելակի և գազի ոտնակների շփոթության պատճառով պատահական արագացումը կանխող գործառույթի արդյունավետությունը։ Հետընթաց շարժման ժամանակ այդ համակարգը այժմ հենվում է ոչ միայն ուլտրաձայնային սենսորների, այլև կայանման սենսորով տեսախցիկի պատկերի վրա։