Երեկ երեկոյան անհայտ անձինք խոզի գլուխներ են նետել Փարիզի մի քանի մզկիթների դռների առջև, հաղորդում է BFMTV-ն։

Փարիզի ոստիկանապետ Լորան Նունեն հայտարարել է, որ սեպտեմբերի 9-ի առավոտյան Փարիզի մի քանի մզկիթների առջև խոզի գլուխներ են հայտնաբերվել։ «Անմիջապես սկսվել է հետաքննություն։ Արվում է անհրաժեշտ ամեն ինչ՝ այս զզվելի արարքների հեղինակներին բացահայտելու համար», - ասել է նա։

BFMTV-ն ոստիկանական աղբյուրներից տեղեկացել է, որ առաջին գլուխը հայտնաբերվել է առավոտյան ժամը 4-ից հետո՝ Փարիզի 20-րդ թաղամասի մզկիթի դիմաց, ապա Սեն-Սեն-Դենի արվարձանում և Փարիզի 15-րդ թաղամասում։

Առնվազն մեկ խոզի գլխին գրված է եղել «Մակրոն»։

Տեսախցիկների տեսագրության նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի դեպքում գլուխը բերվել է եվրոպական արտաքինով տղամարդու կողմից։

Ներքին գործերի նախարար Բրունո Ռետայլոն միջադեպերը որակել է «զզվելի սադրանք» և աջակցություն է հայտնել ֆրանսիացի մուսուլմաններին։