Հարավկորեական Hyundai Palisade ավտոմեքենաները հետ են կանչվում անվտանգության գոտիներին առնչվող խնդիրների պատճառով։ Ընկերությունը հայտարարել է խոշոր հետկանչի մասին, որը վերաբերում է 2020-2025 թվականներին ԱՄՆ-ում վաճառված 568 հազար 580 Palisade քրոսովերների։ Պատճառն անվտանգության գոտիների ճարմանդների անսարքությունն է, որոնք գոտիները պատշաճ կերպով չեն ամրակապում։ Վթարի դեպքում դա կարող է վնասվածքների հանգեցնել։

Մինչև խնդրի լուծումը, Hyundai-ը Palisade -ի ամերիկացի սեփականատերերին խորհուրդ է տալիս «արագ, ուղիղ շարժումով ամուր մտցնել անվտանգության գոտին ճարմանդի մեջ», հաղորդում է Motor.ru-ն։ Դա անելիս պետք է քաշել գոտին՝ համոզվելու համար, որ այն հուսալիորեն ամրացված է։ Կարևոր է նաև առավել զգույշ լինել ցուրտ եղանակին, ինչը ևս կարող է ազդել անվտանգության գոտու ամրակապման վրա, և լսել կտտոցի ձայնը. այն չպետք է չափազանց ցածրաձայն լինի։

Ըստ Ազգային մայրուղային երթևեկության անվտանգության վարչության (NHTSA), խնդիրը կարող է պայմանավորված լինել ճարմանդների հանգույցնեիրի հետ, որի չափերը հնարավոր է՝ չհամապատասխանեն։

Անվտանգության գոտիներին առնչվող հետաքննությունը սկսվել է 2023 թվականին: Սակայն NHTSA-ի թերությունների հետաքննության վարչությունը (ODI), Hyundai-ին և ZF Lifetec-ին մեկ տարուց ավելի ժամանակ է պահանջվել՝ խնդրի հիմնական պատճառը պարզելու համար: Բարեբախտաբար, մինչ օրս վնասվածքներ չեն եղել: